Ալիևի այցը Վաշինգտոնում քննարկվել է Բաքվում
Sign Up
Sign Up
Բաքվում քննարկել են Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցը
26 AUG 2025 12:39
Բաքվում քննարկել են Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցը

Բաքվում քննարկել են Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցը

26 AUG 2025 12:39
Ադրբեջանի կառավարությունում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել հատուկ նիստ՝ նվիրված Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած պատմական այցին, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստին, որին մասնակցում են վարչապետ Ալի Ասադովը և կառավարության անդամները, քննարկվել է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ Հռչակագիրը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ու ԱՄՆ միջնորդությամբ։
Մանրամասներ են ներկայացվել նաև «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհի»՝ TRIPP-ի վերաբերյալ։ Ադրբեջանի վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ նախաձեռնությունը կփոխի տարածաշրջանի տրանսպորտային, տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up