Բաքվի նախապայմանները օգոստոսի 8-ից հետո էլ չեն փոխվել
26 AUG 2025 13:31

Բաքվի նախապայմանները օգոստոսի 8-ից հետո էլ չեն փոխվել
26 AUG 2025 13:31
Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը՝ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում անդրադարձել է այցի հետ կապված որոշ մանրամասների։ Ըստ Բայրամովի, Ադրբեջանը երբեք չի ընդունել ազգային շահերին հակասող միջանկյալ լուծումներ: Ընդգծել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվում է փոխադարձ համագործակցություն: «Թեև այդ հարաբերությունները զգալիորեն թուլացել էին նախորդ վարչակազմի ժամանակ, Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցը հաստատում է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները մտնում են նոր փուլ: Կողմերը պայմանավորվել են ստեղծել ռազմավարական աշխատանքային խումբ՝ երկու երկրների նախագահների կողմից ստորագրված Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի իրագործման համար: Ռազմավարական աշխատանքային խումբն ընդգրկում է էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային փոխըմբռնման, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Բայրամովը մանրամասն նաև Հայաստանի հետ հարաբերություններին է անդրադարձել։ Հիշեցրել է նախապայմանը՝ Բաքուն Երևանից ակնկալում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները լիովին վերացնել՝ խաղաղության
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up