Բաքուն Հայաստանին մեղադրում է վարձկաններ հավաքագրելու մեջ
Sign Up
Sign Up
Բաքուն Հայաստանին մեղադրում է վարձկաններ հավաքագրելու մեջ
9 OCT 2025 14:34
Բաքուն Հայաստանին մեղադրում է վարձկաններ հավաքագրելու մեջ

Բաքուն Հայաստանին մեղադրում է վարձկաններ հավաքագրելու մեջ

9 OCT 2025 14:34
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե հոկտեմբերի 9-ին, Բաքվի ռազմական դատարանում, Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների քրեական գործով դատավարության ընթացքում, հրապարակվել են մարտական գործողություններին ներգրավված վարձկանների վերաբերյալ, այսպես ասած, «փաստաթղթեր»։
Ընդ որում, Բաքուն հայերին այդ մեղքերը վերագրում է 44-օրյա պատերազմի շրջանում։ Սա, ինչպես ասում են, անգամ մեկնաբանման ենթակա չէ։ Այն դեպքում, երբ մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների, հետախուզական ծառայություններ բաց տեքստով հայտարարում էին, որ Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ և օգնությամբ Սիրիայից և այլ թեժ կետերից 2020-ի աշնանը վարձկաններ է տեղափոխում արցախյան հակամարտության գոտի, այն դեպքում, երբ հայկական կողմը այդ ահաբեկիչներից մի քանի հարյուր հոգու նույնականացրել էր, ոմանց՝ անգամ գերի վերցրել, Բաքուն հայկական կողմին մեղադրում է վարձկաններ հրավիրելու մեջ։
Անհեթեթությունների շքերթն այսքանով չի ավարտվում։ Բաքվում, որպես ահաբեկչական կազմակերպություններ հիշատակում են ԱՍԱԼ-ն և ՈՄԱ-ն, որոնք, իբր մասնակցել են Արցախում ռազմական գործողություններին։
Բաքվում դատական ֆարսը շարունակվում է։ ՀՀ քաղաքացիները և Արցախից առևանգված գործիչները մեղադրվում են «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության» և բազմաթիվ այլ մեղքերի համար։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up