2026-ին վարչապետի աշխատակազմի բյուջեն կաճի 1.5 մլրդ դրամով․Արայիկ Հարությունյան
29 OCT 2025 08:58

2026-ին վարչապետի աշխատակազմի բյուջեն կաճի 1.5 մլրդ դրամով․Արայիկ Հարությունյան
29 OCT 2025 08:58
2026թ․ վարչապետի աշխատակազմը նախատեսում է անցկացնել 10 ծրագիր, 39 միջոցառում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 մլրդ 804 մլն դրամ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: 
Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ 2026 թվականին ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում է ավելացել,  Տեսչական վերահսկողության ծրագրի շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող նոր 1 միջոցառում:
Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: «Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երեւանում, 2026 թվականի մայիսի սկզբին: Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով  զբաղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը, որի համար աշխատակազմի բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով 8 միջոցառում, որոնք եղել են ընթացիկ տարում 2026 թվականի բյուջեով նախատեսված չեն: Դրանք Վարչապետի աշխատակազմի ու տեսչական մարմինների աշխատակազմերի տեխնիկական հագեցվածության բարելավվման միջոցառումներն են:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք շարունակվելու են իրականացվել 2026 թվականին:
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up