ԱԳՆ աշխատակցի՝ պետական դավաճանության գործն ուղարկվել է դատարան
2 OCT 2025 13:39

ԱԳՆ աշխատակցի՝ պետական դավաճանության գործն ուղարկվել է դատարան
2 OCT 2025 13:39
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ «Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ս․թ․ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա
Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up