ՀՀ քաղաքացիների հանգստի նպատակներ և ուղղություններ 2025 | ReOpen
Sign Up
Sign Up
Որտե՞ղ են հանգստի մեկնելու ՀՀ բնակիչները․ ամրագրումները սկսել են հունվարից
3 JUN 2025 14:01
Որտե՞ղ են հանգստի մեկնելու ՀՀ բնակիչները․ ամրագրումները սկսել են հունվարից

Որտե՞ղ են հանգստի մեկնելու ՀՀ բնակիչները․ ամրագրումները սկսել են հունվարից

3 JUN 2025 14:01
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ հայաստանցիները հանգստի համար երկիրն ընտրում են ըստ նպատակի։ Գինն իր դերակատարումն ունենում է:
«Առավել շատ գնում են Վրաստան, Եգիպտոս: Պատմամշակութային, ճանաչողական նպատակներով եվրոպական երկրներից նախընտրում են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան»,-նշել է Ապրեսյանը:
Նորույթների թվում է  Մոնտենեգրոն: Նման ակտիվացումը հիմնավորվում է ամառային սեզոնին այդ երկիր արտոնյալ վիզային ռեժիմի տրամադրմամբ: Ապրեսյանի խոսքով՝ արտերկրում հանգստանալու շարժն այս տարի նախորդ տարվա համեմատ ակտիվացել է:
«Տարեցտարի աճում է ՀՀ-ից արտերկիր մեկնողների քանակը, մարդիկ սկսել են ավելի շատ գումար և ժամանակ տրամադրել հանգստին: Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան, Թունիս, Դուբայ, Դոհա, Աբու-Դաբի  ուղղություններով: Եվրոպական երկրների դեպքում վիզայի հետ կապված խնդիր կա: Շատերն են մերժում ստանում»,-ասել է նա և հավելել, որ ամռան համար փաթեթները սկսել են ամրագրել դեռ հունվար ամսից:
Tags
Related Reads

Support independent, transparent, and fact-based broadcasting.

ReOpen is yours to read, watch, learn, discuss, and express freely. With your support, it remains impartial and belongs to everyone.

Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up