Արման Անդրեասյանը՝ ԱԱ կիսաեզրափակիչ
Sign Up
Sign Up
Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ
13 SEP 2025 12:22
Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ

Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ

13 SEP 2025 12:22
Անդրեասյանն ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ: 70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նա գոտեմարտեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ադրբեջանի ներկայացուցիչ Քանան Հեյբատովի հետ եւ համառ պայքարում հաղթանակի հասավ 8:6 հաշվով:
Երեկոյան մրցահերթում աշխարհի բրոնզե մեդալակիրը կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Արման Անդրեասյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտի ավարտից 2 վայրկյան առաջ հաղթանակի էր հասել Տաջիկստանը ներկայացնող, ռուս Վիկտոր Ռասադիի նկատմամբ:
1/8 եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը 4:1 հաշվով առավելության էր հասել Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Ստիվեն Վոինովիչի նկատմամբ:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up