Կիբեռլաբորատորիա. հայ-ամերիկյան համագործակցություն
Sign Up
Sign Up
Կիբեռլաբորատորիա՝ հայ-ամերիկյան համագործակցությամբ
13 SEP 2025 10:41
Կիբեռլաբորատորիա՝ հայ-ամերիկյան համագործակցությամբ

Կիբեռլաբորատորիա՝ հայ-ամերիկյան համագործակցությամբ

13 SEP 2025 10:41
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Արփինե Սարգսյանը կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։
Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։ Նախարարն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up