Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ՝ ՆԳ նախարարի տեղակալ
3 JUN 2025 10:38

Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ՝ ՆԳ նախարարի տեղակալ
3 JUN 2025 10:38
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի հունիսի 3-ի որոշմամբ, Արամ Ղազարյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ՝ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը։
Իսկ ո՞վ է նոր ոստիկանապետը․ կենսաբանության ուսուցչից մինչև ոստիկանապետ։
Արամ Ղազարյանը աշխատանքային ուղին սկսել է որպես ուսուցիչ։
Արամ Ղազարյանը աշխատանքային ուղին սկսել է որպես ուսուցիչ։
- 1994-1999 թթ․ աշխատել է Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ։
- 2000-2001 թթ. եղել է Լոռվա միջազգային համալսարանի գիտական քարտուղարը։
- 2001թ․ սկսել է կարիերան ոստիկանության համակարգում։
- 2001-2003 թթ. եղել է Վանաձորի ներքին գործերի բաժնի անչափահասների գործերով տեսուչ։
- Մոտ 15 տարի համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ 2016-ին նշանակվելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, 2019-ին՝ Գեղարքունիքի մարզային վարչության պետ։
- 2019-2020 թթ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։
- 2020թ. նշանակվել է Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ։
- 2020 թ. դեկտեմբերի 3-ից եղել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը։
- 2023 թ. Հունիսին նշանակվել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
- 2024թ. հունվարին նշանակվել է Լոռու մարզպետ: Այդ պաշտոնում աշխատել է մոտ մեկուկես տարի։
- 2025-ի հունիսի 2-ին հրաժարական է տվել մարզպետի պաշտոնից ու մի քանի ժամ անց նշանակվել ՆԳՆ տեղակալ-Ոստիկանության պետ։
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up