Արագածոտնի թեմակալը ձերբակալված է, հավանաբար կկալանավորվի․ Զոհրաբյան
15 OCT 2025 14:19

Արագածոտնի թեմակալը ձերբակալված է, հավանաբար կկալանավորվի․ Զոհրաբյան
15 OCT 2025 14:19
Մկրտիչ սրբազանը ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Հանդիպեցինք Մկրտիչ սրբազանին։ Պարզվեց` նա ի սկզբանե այստեղ է բերվել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չէին տվել, լրագրողներին»,- ասել է փաստաբանը։ «Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- ընդգծել է Զոհրաբյանը՝ հավելելով, թե սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս սրբազանների նկատմամբ։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up