Ալբանիան ունի AI նախարար՝ Դիելլա
Sign Up
Sign Up
Ալբանիան «AI նախարար» ունի
13 SEP 2025 09:46
Ալբանիան «AI նախարար» ունի

Ալբանիան «AI նախարար» ունի

13 SEP 2025 09:46
Ալբանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ունի «AI նախարար»՝ արհեստական բանականություն, որը պետական կառավարչի դեր է կատարում, հաղորդում է Politico-ն։
Վիրտուալ օգնականը անվանվել է Դիելլա, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արևի լույս»։ Նեյրոնային ցանցը պատասխանատու կլինի բոլոր պետական գնումների համար։
Արհեստական բանականությանը ներկայացրել է վարչապետ Էդի Ռաման Տիրանայում կայացած Սոցիալիստական կուսակցության նիստում։
Մրցութային որոշումները նախարարություններից կփոխանցվեն թվային օգնականին։ Գործընթացը կիրականացվի փուլերով։
Ալբանիան կդառնա մի երկիր, որտեղ պետական գնումները «100%-ով զերծ են կոռուպցիայից, և յուրաքանչյուր պետական ֆոնդ, որն անցնում է այս ընթացակարգերով, 100% թափանցիկ է», – ասել է Ռաման։
Դիելլան արդեն ղեկավարում է e-Albania ազգային հարթակը, որը թույլ է տալիս բնակիչներին թվային եղանակով ստանալ գրեթե բոլոր պաշտոնական ծառայությունները։ Արհեստական բանականությունը հանդես է գալիս ալբանական հագուստով երիտասարդ կնոջ ավատարով։
Ալբանիան վաղուց է պայքարում կոռուպցիայի դեմ, հատկապես պետական կառավարման և պետական գնումների ոլորտում։ Այս հարցը բազմիցս բարձրացվել է Եվրոպական Միության կողմից իրավունքի գերակայության մասին տարեկան զեկույցներում:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up