Գազա․ մեկ օրում 75 զոհ, ահազանգում են սովի մասին
Sign Up
Sign Up
Գազայում մեկ օրում 75 մարդ է զոհվել
26 AUG 2025 14:10
Գազայում մեկ օրում 75 մարդ է զոհվել

Գազայում մեկ օրում 75 մարդ է զոհվել

26 AUG 2025 14:10
Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի 26-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 48 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Ըստ աղբյուրի՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է 75 զոհ և 370 վիրավոր։
Գազայի Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 303-ի, այդ թվում 117-ը՝ երեխաներ։ Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ Արևմտյան ափի Ռամալլահ և ալ-Բիրա քաղաքների վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման ժամանակ վիրավորվել է 58 պաղեստինցի։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62819 հազարի, վիրավորվել է 158629 մարդ, որոնց թվում զգալի մաս են կազմում կանայք և երեխաները։
Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Իսրայելը ֆորմալ առումով այսօր պատերազմը շարունակում է գերիներին ազատելու պահանջով։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up